close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այցելելու եմ ԵՊՀ և տեղում ճշտեմ մանրամասները. ԿԳ նախարարը՝ ԵՊՀ փոխդեկանի հետ կապված իրարանցման մասին

Հասարակություն

19 Փետրվարի 2018, 13:55
 Այցելելու եմ ԵՊՀ և տեղում ճշտեմ մանրամասները. ԿԳ նախարարը՝ ԵՊՀ փոխդեկանի հետ կապված իրարանցման մասին

Այսօր այցելելու է ԵՊՀ և տեղում ճշտի՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը այս օրերին շրջանառվող լուրերը, թե՞ ոչ. լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց՝  ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանն անպարկեշտ առաջարկություն էր արել իր ուսանողուհիներից մեկին, և այդ պատճառով ուսանողների հարազատները Բարսեղյանին իր աշխատասենյակում ծեծի են ենթարկել:

ԿԳ նախարարի գնահատականով՝ եթե լուրերն ինչ-որ ձևով հաստատվեն, բնականաբար, անթույլատրելի է եղածը՝ ոչ միայն համալսարանի, այլ որևէ այլ կազմակերպության համար: «Համալսարանները պետք է լինեն անկախ, սակայն դրանց գերակշիռ մասի հիմնադիրը ՀՀ-ն  է, և, բնականաբար, դրանց առաքելությունը, ուղղվածությունը, բարոյական իրավիճակը շատ կարևոր է:  Ինձ համար անսպասելի էր այս ամենը, և այսօր կփորձեմ ճշտել եղելության իսկությունն ու մանրամասները: Այստեղ պետք է հստակ դիրքորոշում լինի, քանի որ դասախոսը պարտավոր է մակարդակ ապահովել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ուսանողների ակտիվությանն ու շահագրգռվածության մեծացմանը, ապա այն, ըստ Մկրտչյանի, ողջունելի է: «Եթե երիտասարդներն ուզում են ավելի շատ մասնակից լինել համալսարանի կառավարմանը, բյուջեի հետ կապված մանրամասներ իմանալ, ես դրական եմ համարում: Սակայն դրանք պետք է լինեն համալսարանների վարքի ու կարգի շրջանակներում, քանի որ բուհերը մեր այն հաստատություններն են, որոնք պետք է  առաջ տանեն հասարակությանը»,- ասաց նախարարը: 

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica