close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց ցեղասպանության հարցով Անկարան դժգոհություն է հայտնել Հոլանդիան ներկայացնող դիվանագետին

Տարածաշրջան

19 Փետրվարի 2018, 12:25
 Հայոց ցեղասպանության հարցով Անկարան դժգոհություն է հայտնել Հոլանդիան ներկայացնող դիվանագետին

Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն, որպեսզի իր դժգոհությունը հայտնի  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանում քննարկման դրվելիք 2 օրինագծերի կապակցությամբ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Marmaragazetesi» թերթի կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ այդ օրինագծերը, որոնք քննարկման են դրվելու խորհրդարանում առաջիկա շաբաթների ընթացքում, պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական գործիչների կողմից: Նրա խոսքերով՝ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը 1915թ վերաբերյալ հիմնվում է «պատմական իրականության և իրավական նորմերի վրա:

«1915-ը Թուրքիայի և թուրք ժողովրդի համար զգայուն հարց է: Եվ դրա վերանայումը, ինչպես նաև դրա  քաղաքականացումը հնարավոր չէ, մանավանդ, որ այն կապ չունի պատմության և իրավունքի հետ: Կոչ ենք անում հոլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց կողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև չքաղաքականացնել պատմությունը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:

Նա կոչ է արել Հոլանդիային` աջակցել է Թուրքիայի կողմից 2005թ. առաջ քաշած առաջարկը, այն է՝ ստեղծել պատմաբաննների և փորձագոտների հանձնաժողով՝ 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica