close
Եղանակը Երևանում
21 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մար 2019
USD1485.91
GBP1642.42
EUR1551.46
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը` դժվարանցանելի

Հասարակություն

19 Փետրվարի 2018, 10:04
 Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը` դժվարանցանելի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արարատի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում  և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica