close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
-1°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Հասարակություն

18 Փետրվարի 2018, 10:56
 Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին. տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը։

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած իր այցելությունների արդյունքում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկի առնչությամբ կայացրած դրական որոշման մասին և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Ողջունելով պրն․ Արմեն Սարգսյանի կայացրած կարևոր որոշումը՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի գոհունակությամբ ընդունվի թե´ հայրենի երկրում և թե´ Սփյուռքում:

 
 

Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ անցնող օրերին զանգվածային լրատվամիջոցներով հետևել է այդ հանդիպումներին։

Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի անձը քաջածանոթ է հայորդիներին թե որպես պետական գործիչ, ով տարբեր հանգամանքներում երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին, և թե իբրև բարեգործ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, ում նախաձեռնած մի շարք հայրենանվեր և եկեղեցաշեն իրագործումները կարևոր ներդրում են մեր ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում։

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և տիար Արմեն Սարգսյանն անդրադարձան հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica