close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դանակահարություն Գեղանիստում. կա երկու վիրավոր

Իրավունք

17 Փետրվարի 2018, 11:55
 Դանակահարություն Գեղանիստում. կա երկու վիրավոր

Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Արամ Խ.-ն Գեղանիստ գյուղի Կենտրոնական ճանապարհի միջնամասում, ավտոմեքենաները վարելու և միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանել է 1982 թ. ծնված Աշոտ Գ.-ի և 1987 թ. ծնված Լևոն Գ.-ի հետ, ինչի ընթացքում հարվածել են իրար ձեռքերով և սուր կտրող-ծակող գործիքով պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 21.55-ին, վիճաբանության ընթացքում ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել նաև Լևոն Գ.-ն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica