close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները

Տնտեսական

16 Փետրվարի 2018, 22:28
 Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները

Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ են սկսվել: Մասնավորապես շարունակվում է պտղատու ծառերի էտը: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները:

 Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել, և ձմեռացման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:

 ՀՀ կառավարության հանձնարարականությամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն  ու ՀՀ ԷԵԲՊՆ  ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում են համատեղ աշխատանքներ՝ գարնանացանի աշխատանքների համար ոռոգման  ջրի  պակասի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

 Փոխնախարարը  տեղեկացրել է, որ Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի կշարունակի դիզվառելիքի սուբսիդավորման և գարնանացան մշակաբույսերի սերմացուների տրամադրման ծրագրերը: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարվանից կարող են օգտվել  նաև կաթիլային համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման պետական օժանդակության ծրագրերից:

 Առավել մանրամասն` կից տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica