close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայում անցկացվող օրգանական սննդի առաջատար ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանը

Տնտեսական

16 Փետրվարի 2018, 20:30
 Գերմանիայում անցկացվող օրգանական սննդի առաջատար ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանը

Փետրվարի 14-ից 17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ընթանում է Եվրոպայում ամենամեծ Օրգանական սննդի և խմիչքի մասնագիտացված 29-րդ ցուցահանդեսը (BIOFACH 2018), որին Հայաստանից ներկայացված են հայկական 10-ից ավելի ընկերություններ:

Բացման արարողությանը ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեցին Բավարիայի ներքին գործերի, քաղաքաշինության և տրանսպորտի նախարար Յոախիմ Հերմանը՝ ներկայացնելով Բավարիայի վարչապետ Հորստ Զեհոֆերի ուղերձը, Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին և Սննդի ու գյուղատնտեսության հարցերով Գերմանիայի Դաշնային նախարարի տեղակալ Հերման Օնկո Այկենսը: Բացման արարողությանը մասնացկեց նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Փետրվարի 15-ին Հայկական տաղավար այցելեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի ուղեկցությամբ շրջայց կատարեց տաղավարով և ծանոթացավ հայկական արտադրողների ներկայացված արտադրանքին: Քննարկվեցին օրգանական սննդամթերքի ոլորտում հայ-գերմանական համագործակցության առավել խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ ջանքերի համադրման հնարավորությունը: 

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica