close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանին վրդովեցրել է Զախարովայի հայտարարությունը

Արցախ

16 Փետրվարի 2018, 14:16
 Ադրբեջանին վրդովեցրել է Զախարովայի հայտարարությունը

Ադրբեջանին վրդովեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանը «վերադարձնելու» մասին հայտարարության կապակցությամբ. հայտնում է АПА-ն:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվում Զախարովայի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել: «Հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական և գործընկերական հարաբերություններն ու  բարձր մակարդակով երկխոսությունը` մենք նման վերաբերմունքը նախագահի խոսքերի նկատմամբ սխալ ենք համարում»,- նշել է  նա:

Նշենք, որ Զախարովան երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր. «Հրաշալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությւոնները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են, և նշված արտահայտություններն ակնհայտորեն չեն հանգեցնի լարվածության թուլացմանը»:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica