close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին

Տնտեսական

15 Փետրվարի 2018, 18:26
 Հայաստանը կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավորություն կընձեռվի ապահովել Հայաստանի մասնակցութունը «Ֆոլքլայֆ» փառատոնին՝ հատուկ հրավիրյալի կարգավիճակով։ «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անց է կացվում ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում (National Mall), որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ: Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո: Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները:

Ըստ այդմ, Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար: Նախնական կանխատեսումներով, մասնավորապես, փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչև 500,000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ բերված արվեստի գործերը ցուցադրվելու են «NY NOW» առևտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ և գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների և կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Առևտրային ցուցահանդեսն ունենում է շուրջ 25,000 այցելու (և տաղավարներով հանդես եկող ավելի քան 2,500 մասնակիցներ: Նախատեսվում է նաև «հայկական գինի» ապրանքանիշի ներկայացում ԱՄՆ շուկայում:

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica