close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2019
USD1487.50
GBP1629.90
EUR1551.07
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել

Տնտեսական

15 Փետրվարի 2018, 17:20
 Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել, Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասերում:

Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ: Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումների վերացման համար:

Իսկ Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկվել են նախնական ու պարբերական բժշկական զննությունների և ձեռք են բերել սանիտարական գրքույկներ. կասեցումը վերացվել է, թույլարվել է վերսկսել արտադրամասի գործունեությունը: Հիգիենիկ պահանջների բոլոր խախտումները վերացրել և վերսկսել է գործունեությունը նաև Երևանում գործող «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ կիսապատրաստվածքների արտադրամասը:

ՍԱՊԾ

Կարոտը դեռ տուն է դառնալու
19 Փետրվարի 2019, 20:06 HES_VIDEOԿարոտը դեռ տուն է դառնալու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica