close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնամուր նվագել սովորելիս Խաչատրյան պետք է կատարեն. Հայու Չժան հայաստանյան համերգով հանդես կգա

Մշակույթ

15 Փետրվարի 2018, 14:49
 Դաշնամուր նվագել սովորելիս Խաչատրյան պետք է կատարեն. Հայու Չժան հայաստանյան համերգով հանդես կգա

Փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա  Հայաստանի  պետական կամերային նվագախմբի և չինացի դաշնակահար Հայու Չժանի մասնակցությամբ «Չժան Հայոուն  նվագում է Մոցարտ»  խորագրով  համերգը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական  ղեկավար և գլխավոր  դիրիժոր Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Չժանին վաղուց էր ճանաչում՝ երաժշտական աշխարհը փոքր է: Նրա խոսքով՝  ինքը մի սկզբունք ունի՝ անունով երբեք չի դատում որևէ մեկի՝ մեծ լինելու մասին: «Անունն ինձ համար ուղղակի անուն է, ես միշտ պետք է լսեմ կատարումը, նոր կարծիք հայտնեմ: Անունն ինձ համար մակարդակի հետ կապ չունի: Սակայն երբ լսեցի Չժանի կատարումը, այն իսկապես ինձ դուր եկավ, և ես որոշեցի նրան Հայաստան հրավիրել՝ համատեղ համերգի»,- ասաց Մարտիրոսյանը:

Չինացի անվանի դաշնակահարն առաջին անգամ է Հայաստանում և շատ բան դեռ չի հասցրել տեսնել: Չժանի խոսքով՝ իրեն հետաքրքիր է հայկական հին մշակույթը:

Ինչ վերաբերում է դասական երաժշտությանը, ապա, դաշնակահարի հավաստմամբ, Չինաստանում ծնողները մեծ գումարներ են ծախսում իրենց երեխաների վրա՝ նրանց ապագայի համար: «Դասական երաժշտությունն այսօր Չինաստանում շատ տարածված է: Այն սկսեց «ծաղկում» ապրել, երբ Չինաստանը տնտեսական ճգնաժամից դուրս եկավ, ավելի ճիշտ՝ երբ Չինաստանը հաղթահարեց ճգնաժամը, մարդիկ կարծես մշակույթի ծարավ զգացին: Ես 33 տարեկան եմ, բայց մինչ օրս էլ պարբերաբար հանդիպում եմ իմ ուսուցչի հետ, զրուցում հետը: Առհասարակ, կարծում եմ, որ սովորելը չընդհատվող երևույթ է»,- ասաց երաժիշտը:

Նա նշեց նաև, որ երաժշտության ոլորտում Չինաստանում ավելի հայտնի է ռուսական դպրոցը, սակայն ինքը նախընտրել է սովորել գերմանացի երաժշտի մոտ, քանի որ ուզում էր Բեթհովենի, Բախի, Շումանի՝ դասականի արմատները զգալ:

Չժանի խոսքով՝ չինացի յուրաքանչյուր փոքրիկ դաշնամուր նվագել սովորելու տարիներին անպայման Արամ Խաչատրյանի գործերն էլ է կատարում: «Չինացի երեխաները պարտադիր անցնում են Խաչատրյան: Ես էլ եմ կատարել նրա գործերից»,- ասաց նա:

Հանդիպման վերջում դաշնակահարը չինացի ժամանակակից դաշնակահարներից մեկի ստեղծագործությունը կատարեց: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica