close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասրիկ համայնքում արևային կայան կկառուցվի

Տնտեսական

15 Փետրվարի 2018, 12:40
 Մասրիկ համայնքում արևային կայան կկառուցվի

Այսօր կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներկայացրեց որոշում, ըստ որի` Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի հիմնադրամին Մասրիկ համայնքում 97 հեկտար հողատարածք է նվիրաբերվելու: Հիմնադրամը հետագայում այդ տարածքը հանձնելու է այն կազմակերպությանը, որը կհաղթի առաջին` արդյունաբերական մասշտաբի արևային կայանի` արդեն հայտարարված միջազգային մրցույթում:

Նախարարությունը հետաքրքիր մեխանիզմ է մշակել. հողն անվճար փոխանցվում է սեփականատիրոջը, բայց հողի կադաստրային արժեքը հաղթող կազմակերպությունը կվճարի տվյալ համայնքին` սոցիալական խնդիրների լուծման նպատակով: Սակայն եթե կազմակերպությունը հողատարածքն օգտագործի ոչ նպատակային, ապա հաջորդ պայմանագրով պետությունը իրավունք է ստանում այդ հողատարածքը հետ վերցնելու` ոչինչ չփոխհատուցելով ընթացիկ սեփականատիրոջը: Նպատակը Մասրիկ համայնքում արևային կայան կառուցելն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica