close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները

Տնտեսական

14 Փետրվարի 2018, 14:20
 Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում, որտեղ ներկայացվել են սպասարկման նոր սրահի գործառույթները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով խնդիր է դրվել՝ բիզնեսին մատուցել արագ, քաղաքակիրթ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքներից, հավելելով, որ Հանրապետության Նախագահը դեռևս տարեսկզբին հանձնարարել է՝ մաքսային ձևակերպումների գործընթացը հնարավորին կարճ ժամանակահատվածում տեղափոխել էլեկտրոնային հարթակ: «Նոր սրահի գործարկումն այդ շղթայի մի օղակն է, մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մաքսային գործին առնչվող ամբողջ գործընթացը կտեղափոխենք էլեկտրոնային հարթակ, ինչն ավելի դյուրին կդարձնի տնտեսվարողների գործունեությունը՝ կազմակերպելով աշխատանքն անմիջապես գրասենյակներից»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝  աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մաքսատանն առանձնացվել և հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ՝ մեկ հարկի տակ կենտրոնացնելով մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում՝ գանձումների մասով: Սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով: Ժամանակակից լուծումներով և տեխնոլոգիաներով հագեցած կառույցը նոր որակ է հաղորդում արտաքին տնտեսական գործունեության սպասարկմանը: Մաքսատան առաջին հարկում տեղադրված մոնիթորի միջոցով տնտեսվարողները հնարավորություն ունեն հետևել սպասարկման սրահի աշխատանքներին: Իսկ հերթագրումն իրականացվում է համակարգչային եղանակով, դրանով գործընթացը դարձնելով առավել թափանցիկ, բացառելով մաքսավոր-բիզնես նախնական պայմանավորվածության հնարավորությունը: Մեկ այլ նորամուծությամբ էլ տնտեսվարողը, սպասարկվելուն զուգահեռ, համակարգչով միաժամանակ դիտարկում է սպասարկող մաքսային տեսուչի աշխատանքը և հետևում ձևակերպումներին:

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ նոր փոփոխություններով սպասարկումը դարձել է ավելի արագ, պարզ և քաղաքակիրթ, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica