close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.26
GBP1635.33
EUR1557.01
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մամուլի բարձրացրած աղմուկից հետո հարցին փորձում են լուծում տալ

Սպորտ

14 Փետրվարի 2018, 10:12
 Մամուլի բարձրացրած աղմուկից հետո հարցին փորձում են լուծում տալ

Քիչ առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված իրավիճակին:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ կապված անցանկալի պատմության առիթով հայտարարում է:

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ ու աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»,- ասված է ՀԱՕԿ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը տհաճ իրավիճակում է հայտնվել: Հայ լեռնադահուկորդին չեն տրամադրել խոստացած նոր դահուկային գույքը, իսկ նրա մոտ եղածը կոտրվել է:

Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Կարապետյանը հայտնել էր, որ Հայաստանի օլիմպիական պատվիրակության ներկայացուցիչներն են իրենց միջոցներով փորձել իր համար գույք ձեռք բերել: Մեզ հետ զրույցում մարզիկը նաև փաստեց, որ իր համար Ռուսաստանից մարզակոշիկներ են պատվիրել, որոնք դեռ տեղ չեն հասել, իսկ դահուկները եղել են օգտագործված:

Դոն Պիպոն կալանավորվեց
19 Հունիսի 2018, 17:28 Դոն Պիպոն կալանավորվեց

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica