close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը ներկայացրել է 2018թ գերակա խնդիրներն ու նախատեսվող միջոցառումները

Տնտեսական

13 Փետրվարի 2018, 22:57
 ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը ներկայացրել է 2018թ գերակա խնդիրներն ու նախատեսվող միջոցառումները

ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը վարչապետի հանձնարարականի համաձայն, ներկայացրել է 2018թ գերակա խնդիրները և նախատեսված միջոցառումները:

Եվ այսպես` 2018թ-ին նախարարության գերակա խնդիրներն են.

 Խթանել հայկական ՏՏ-ի կամ ՏՀՏ-ի արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև խթանել այլ համակարգերի հետ ինտեգրմանը,

Մշակել տվյալների մշակման ժամանակակից կենտրոն` պետություն-մասնավոր համագործակցությամբ,

Զարգացնել և ստեղծել ՏՀՏ-ի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակներ,

Ներդնել ակտիվների կառավարման միասնական համակարգ, այդ թվում` ճանապարհների երկարաժամկետ սպասարկման և շահագործման պայմանագրերի միջոցով,

Գույքագրել, քարտեզագրել և թվայնացնել ՀՀ ճանապարհային ցանցը,

Ապահովել Հյուսիս-հարավ ծրագրի շարունակականությունը

Ապահովել ՀՀ համայնքների համապատասխան միջպետական նշանակության ավտոճանապարհներին կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ բավարար վիճակում գտնվող ճանապարհով :

Նախատեսված միջոցառումներից են` «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը,

« ՏՀՏ ոլորտի թիրախների հիման վրա ՏՀՏ ոլորտի զարգացման 2018- 2030թթ. ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

«Միասնական երթուղային ցանցի ներդրման հայեցակարգի և գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

«ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica