Արցախյան զարթոնքի 30-ամյակը Ստեփանակերտում
Արցախ

Այսօր լրացավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ բազմահազարանոց միջոցառում` նվիրված արցախյան շարժման 30-ամյակին, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:
Միջոցառման մասնակիցները պաստառներով, դրոշներով, կոչերով, Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում: