close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում BMW-ն վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու

Հասարակություն

13 Փետրվարի 2018, 21:41
 Երևանում BMW-ն վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու

Փետրվարի 13-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների և բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու վերջնամասում 1955 թ. ծնված Մ. Ե.-ը BMW մակնիշի 02 OU 151 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Ա. Ս.-ին և 1962 թ. ծնված Զ. Ս.-ին:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության և ԱԲԿ շտապօգնության ավտոմեքենաներին:

Ա. Ս.-ը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, իսկ Զ. Ս.-ին աղետների և բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ բուժօգնություն: Զ. Ս.-ը ԱԲԿ շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել  է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԱԻՆ մամուլի ծառայություն

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica