close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարոն Մարգարյանը` տրակտորների ոլորտում գիտությունների թեկնածու, «Երկիր ծիրանի»-ի տեղն էլ հիվանդանոցն է. փոխադարձ մեղադրանքներ

Քաղաքական

13 Փետրվարի 2018, 16:24
 Տարոն Մարգարյանը` տրակտորների ոլորտում գիտությունների թեկնածու, «Երկիր ծիրանի»-ի տեղն էլ հիվանդանոցն է. փոխադարձ մեղադրանքներ

Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ավագանու նիստը բավական լարված և թեժ մթնոլորտում է  ընթանում: Այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանի»-ն ապակե տարաներով կոյուղաջուրը ներկայացրեց ավագանու նիստին, սկսվեց ծեծկռտուք, որից հետո նիստն ընդմիջվեց:

Ներկայումս ավագանու նիստը շարունակվում է, սակայն ոչ սովորականի պես: Ավագանու ՀՀԿ-ական անդամները և «Երկիր ծիրանի»-ն փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին: Մասնավորապես` «Երկիր ծիրանի»-ի անդամ Սոնա Աղեկյանը, երբ քննարկվում էր Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման հարցը, նշեց, որ Տարոն Մարգարյանի ախորժակը կես միլիոն դոլար է արժենում, և նման յուրացումներ շատ են եղել քաղաքապետի կողմից: «Տրակտորների ոլորտում գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանը բավական լավ է սերտել այս ոլորտում իր անելիքները և նորից ուզում է  յուրացումներ անել փողոցը հիմնանորոգելու անվան տակ: Անհրաժեշտ է ընդվզել, մերժել սատանայի բանաձևը»,- ասաց նա:

Ավագանու ՀՀԿ-ական անդամ Աստղիկ Գևորգյանը պատասխանեց, որ, նայելով «Երկիր ծիրանի»-ի անդամներին, ակամայից հիշում է գովազդը` աղբի տեղը աղբամանն է: «Իսկ «Երկիր ծիրանի»-ի տեղը հիվանդանոցն է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ձեր կարդացած վերջին գիրքը այբբենարանն է»,- ասաց նա:

ՀՀԿ-ական Մարինա Սիրունյանն էլ իր հերթին նշեց, որ համերգային ծրագրերն ու շոուները, սովորաբար, մի քանի ժամ են տևում և, իր կարծիքով, արդեն որևէ մեկին հետաքրքիր չէ մի քանի ամիս տևած այս շոուն: «Արդեն ավարտվել է շոուն: Խնդրում եմ, ուշքի եկեք, կարող եք զբաղվել մեր քաղաքացիներին օգտակար գործով»,- ասաց նա:

Նշենք նաև, որ «Երկիր ծիրանի»-ն լքեց նիստերի դահլիճը: 

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica