close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+18°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին` ահաբեկչության վտանգ կա

Տարածաշրջան

13 Փետրվարի 2018, 14:38
 ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին` ահաբեկչության վտանգ կա

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանն ընդգրկել է այն երկրների ցուցակում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք. տեղեկացնում է Ermneihaber-ը: 

Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում, որ թեև կովկասյան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է:

ԱՄՆ-ը զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում: Հայտարարության համաձայն` այս երկրում ահաբեկչության  հավանականությունը մեծ է, քանի որ Ադրբեջանում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել: «Ադրբեջանի զբոսաշրջային վայրերում, սուպերմարկետներում, առևտրի կենտրոններում,  հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում,  ռեստորաններում և այլ հանրային վայրերում ահաբեկչական հարձակման վտանգ կա»,- ասված է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica