close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շտապօգնության աշխատակիցները՝ քաղաքապետարանում. Փոստանջյանը պնդում է՝ հոգեբույժներ են

Քաղաքական

13 Փետրվարի 2018, 13:02
 Շտապօգնության աշխատակիցները՝ քաղաքապետարանում. Փոստանջյանը պնդում է՝ հոգեբույժներ են

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստում լուրջ միջադեպ եղավ ՀՀԿ եւ «Երկիր ծիրանի» խմբակցությունների միջեւ: Մեր թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նիստը վերսկսվել է:

Նշենք, որ միջադեպից հետո նիստերի դահլիճ են ժամանել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցներ:

Ուշագրավ է, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրականում նրանք  ոչ թե շտապօգնության, այլ հոգեբուժարանի աշխատակիցներ են, իրենց հարց չեն տվել, չեն զննել: «Մենք բժշկի կարիք չունենք»,-ասաց Փոստանջյանը:

  Շտապօգնության աշխատակիցներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է որեւէ բան ասել, միայն պնդել է, որ ինքն իսկապես շտապօգնության աշխատակից է:

Այս պահին ոստիկանները դահլիճից հեռացել են, մնացել են միայն շտապօգնության աշխատակիցները:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica