close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Պոլիսը. Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել

Տարածաշրջան

13 Փետրվարի 2018, 12:44
 Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Պոլիսը. Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից ստիպողաբար հրաժարված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել:

Ըստ «Ակօս»-ի՝ նամակում նա խոստովանում է, որ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը ստանձնելու օրվանից չեն ստեղծվել այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար: 

«Կարիք չեմ զգում ներկայացնելու դրա բազմաթիվ դրսևորումներն ու օրինակները. այդ տխրեցնող, վիրավորական օրինակները չեմ ցանկանում ո՛չ հիշել, ո՛չ հիշեցնել»,- նամակում գրել է Բեքչյանը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները վայրկյան առաջ եկած դեպքեր չեն:

«Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալել Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության»,- նշել է Բեքչյանը՝ հույս հայտնելով, որ կատարվածը հայ համայնքի համար դաս կլինի:

Եզրափակելով նամակը՝ նա հայտնել է, որ ստիպված լքում է Ստամբուլը: «Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Ստամբուլը, ուր երջանիկ եմ եղել այստեղ ապրելու ու ձեզ հետ լինելու համար»,- գրել է Բեքչյանը՝ նշելով, որ այսուհետ իր ժամանակը կանցկացնի` աղոթելով արդեն երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի, նրա դժբախտ մոր՝ Մարի Մութաֆյանի, ինչպես նաև կրոնական իր եղբայրների համար:

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica