close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+27°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերբիայի հավաքականի դարպասապահի հավանական թեկնածուն հանդես կգա Ալաշկերտում

Սպորտ

13 Փետրվարի 2018, 12:37
 Սերբիայի հավաքականի դարպասապահի հավանական թեկնածուն հանդես կգա Ալաշկերտում

«Ալաշկերտ»-ը շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում` զգալիորեն ուժեղացնելով բոլոր խաղային դիրքերը: Այս անգամ ակումբի ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Սերբիայի ազգային հավաքականի  դարպասապահի թեկնածու Օգնյեն Չանչարևիչի հետ, որի ծառայություններով «Ալաշկերտ»-ը վաղուց էր հետաքրքրված: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները:

Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել:

Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած` ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica