close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2018
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2018
USD1480.81
GBP1673.86
EUR1596.64
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փհենչհան-2018. ճապոնացի չմշկորդի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել

Սպորտ

13 Փետրվարի 2018, 12:32
 Փհենչհան-2018. ճապոնացի չմշկորդի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել

Ճապոնացի չմշկորդ Կեի Սաիտոն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ունեցել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Լրատվամիջոցը նշում է, որ 21-ամյա մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել է արգելված միզամուղ:

Սաիտոն այսօր պետք է մրցեր տղամարդկանց 5000 մ մրցատարածությունում, սակայն CAS-ը հայտարարել է, որ ճապոնացի մարզիկի մրցելույթները դադարեցվել են մինչեւ վերջնական քննության արդյունքը: Սաիտոն սեփական կամքով լքել է օլիմպիական ավանը, սակայն պնդում է, որ ինքն անմեղ է եւ մաքուր:

«Ես ցնցված եմ, քանի որ երբեք չեմ փորձել օգտագործել արգելված նյութեր, նույնիսկ դրանց կարիքը չեմ ունեցել: Ես պետք է ապացուցեմ իմ անմեղությունը: Չեմ ցանկանում վնասել իմ թիմին, այդ պատճառով ընդունեցի նման որոշում»,- հայտարարել է մարզիկը:

Հայտնաբերվել է դի
19 Փետրվարի 2018, 17:52 Հայտնաբերվել է դի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica