close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+10°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվի հիստերիան նպաստել է Արցախի մասին ֆիլմի գովազդին. Լապշինի նոր գրառումը

Աշխարհ

13 Փետրվարի 2018, 12:30
 Բաքվի հիստերիան նպաստել է Արցախի մասին ֆիլմի գովազդին. Լապշինի նոր գրառումը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է  արել Արցախի վերաբերյալ: Նա պատմել է, որ իր լատվիացի և լիտվացի ընկերներն արդեն մի քանի շաբաթ է` ավարտել են Արցախի մասին ֆիլմի աշխատանքները:

Բլոգերը նշել է, որ Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, թե ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, որն ընկերների հետ նկարել է ֆիլմը, աշխատում է հայկական քարոզչության օգտին, ինչ-որ քաղաքական պատվերներ է կատարում և անգամ մասնակցում է Ղարաբաղի անկախության համար պատերազմին:

«Մարքեթինգի տեսանկյունից՝ կարծում եմ, որ Ադրբեջանի ուշադրությունը հետաքրքիր, սակայն մինչ այժմ համեմատաբար անհայտ բլոգերների նկատմամբ և մեզ ամենաբարձր մակարդակի բարձրացնելը լավ բան է:Նման գովազդի համար սովորաբար միլիոններ են վճարում, իսկ այստեղ նստեցրել են հայ լրտեսին  Ադրբեջանի քարոզչության նախարարի պաշտոնին, և գործընթացն աշխատել է: Ֆիլմը կդիտեր մոտ երկու հարյուր մարդ: Իսկ Բաքվի հիստերիայից հետո այն դիտել է մոտ հարյուր հազարը: Ժպտում եմ»,- գրել է Լապշինը:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica