close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+19°
+21°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցային գործընթաց. Независимая газета

Արցախ

13 Փետրվարի 2018, 11:44
 Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցային գործընթաց. Независимая газета

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցն ավարտել են Արցախ այցելությամբ: Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների արդյունքների հիման վրա համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում հերթական անգամ կոչ են արել կողմերին` խուսափել հակամարտության սրացումից և շարունակել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար. գրում է Независимая Газета-ն:

Թերթը նշում է, որ  Բաքվում և Երևանում «զուսպ» են գնահատել այդ փաստաթուղթը: Ադրբեջանական կողմը դարձյալ դժգոհություն է հայտնել, որ բանակցությունները չեն հանգեցնում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի, փախստականները դեռ չեն վերադարձել հայրենի տարածքներ և այլ: Իսկ  հայկական կողմի դժգոհությունները հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս պահանջել է հայտարարություններում նշել լարվածության սրացման մեջ մեղավոր կողմին, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն խուսափում է  դրանից, ինչ նպաստում է հակամարտության սրացմանը:

«Շփման գծում իրավիճակը որոշ կայունացումից հետո դարձյալ բարդացել է: Հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի զանգվածային խախտումների մասին: Իրավիճակի բարելավմանը չեն նպաստում նաև կողմերի քաղաքական հայտարարությունները: Կայքը հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը վերադարձնելու հայտարարության մասին, ինչին կտրուկ է արձագանքել Հայստանի ԱԳՆ-ն` նշելով, որ Ադրբեջանն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է միայն 100 տարի առաջ:

Բանակցային գործընթացի վերաբերյալ իր դժգոհություններն ունի նաև Արցախը: Ստեփանակերտն անարդար է համարում այն հանգամանքը, որ երկիրը դրան չի մասնակցում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ պետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին»,- գրում է թերթը:

Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica