close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել` ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթին. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական

12 Փետրվարի 2018, 12:31
 Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել` ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթին. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ Հանրապետականը կմասնակցի «Ելք»-ի հրավիրած արտահերթին: «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել՝ Հանրապետական խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու։ Մենք պետք է մասնակցենք արտահերթին»,- հավաստիացրեց նա:

Բաղդասարյանի խոսքով` արտահերթ նիստը ոչ մի նոր խնդիր չի լուծի, քանի որ կրկնվելու են այն նույն տեսակետները, որոնք հնչել են ԱԺ-ում նույն թեմայով նախորդ ամիս կազմակերպված լսումների ժամանակ։ «Լսումների ժամանակ եղածը պետք է կրկնվի։ Մենք մեր ելույթներով հիմնավորել ենք այսօրվա իրավիճակը, սակայն չենք զլանում ևս մեկ անգամ, հարգելով ընդդիմադիր գործընկներին, մասնակցել նիստին ու ևս մեկ անգամ ներկայացնել մեր տեսակետները», ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, թե վստահ չեն, որ ՀՀԿ-ն իրենց կազմակերպած արտահերթի կայացման համար քվորում կապահովի։

«Ելք» խմբակցության կողմից արտահերթ նիստ է հրավիրվել փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին:

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica