close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2018
USD1480.57
GBP1667.37
EUR1590.67
RUB18.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վստահ չեմ, որ ՀՀԿ-ն կներկայանա արտահերթ նիստին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

12 Փետրվարի 2018, 12:29
 Վստահ չեմ, որ ՀՀԿ-ն կներկայանա արտահերթ նիստին. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով`ԱԺ վերջին նիստերը ցույց տվեցին, որ լիազորությունների գերկենտրոնացում է տեղի ունենում վարչապետի շուրջ: «Սա, ըստ էության, շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար և լրջորեն մտահոգում է մեզ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ուրբաթ օրը «Ելք»-ի նախաձեռնած` ԱԺ արտահերթ նիստին, Փաշինյանը վստահ չէ, որ ՀՀԿ-ն կմասնակցի դրան, և քվորում կլինի` նիստն անցկացնելու համար: «Վստահ չեմ, որ Հանրապետական խմբակցությունը կներկայանա այդ արտահերթին։ Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սա, փաստորեն, այս գումարման ԱԺ-ում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ կգումարվի արտահերթ նիստ՝ թանկացումների թեմայով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica