close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունվարին կրկին գնաճ է արձանագրվել. թանկացել է մսեղենը, կաթնամթերքը, միրգ-բանջարեղենն ու բենզինը

Տնտեսական

10 Փետրվարի 2018, 11:07
 Հունվարին կրկին գնաճ է արձանագրվել. թանկացել է մսեղենը, կաթնամթերքը, միրգ-բանջարեղենն ու բենզինը

2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից: Սննդամթերքի  գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2%-ով:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 2.4-3.6%-ով:

2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10.0% և 34.3% գնաճը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հունվարին, 2017թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 2.1% գնանկում, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ` 34.3% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 26.2-38.6%-ով:

2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բանջարեղենի և մրգի 25.11%, բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի՝ 11.2% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին, 2017թ. հունվարի համեմատ, գրանցվել է 13.1%, 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին, 2017թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 25.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հունվարին, 2017թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 7.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ (ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.3%-ով):

2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.2% գնաճ, իսկ հրուշակեղենի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. հունվարին, 2017թ. հունվարի համեմատ, գրանցվել է 8.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում:

 2018թ. հունվարին, 2017թ. հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 13.5% գնաճ, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են կարագի՝ 1.0% և մարգարինի 0.8% գնանկումները:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները 2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում նվազել են 0.2%-ով:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica