close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2018
+16°
+25°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատասխաններն ի գիտություն ենք ընդունել, մեր քաղաքական մոտեցումներում փոփոխություն չկա. Նիկոլ Փաշինյանը` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

Քաղաքական

9 Փետրվարի 2018, 14:41
 Պատասխաններն ի գիտություն ենք ընդունել, մեր քաղաքական մոտեցումներում փոփոխություն չկա. Նիկոլ Փաշինյանը` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

Հայտնել ենք, որ ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ, բնականաբար, նախագահի պաշտոնում նրա տեսլականի շուրջ է եղել խոսակցությունը: Նա հերթականությամբ ներկայացրեց իրենց կողմից բարձրացված հարցերը:

«Հարցրել ենք` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ թեև Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել էր, թե չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու` լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել»,- ասաց Փաշինյանը:

Նա տեղկեացրեց նաև, որ հարցրել են, թե Սարգսյանն ինչպես է վերաբերվում այն բանին, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել, ինչպես է վերաբերում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ դա հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը:

«Ընտրակաշառքների մասին նրա գնահատականներից ենք հետաքրքրվել, նաև` Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաև նրա քաղաքացիության հարցը խնդրել պարզաբանել, որ մամուլում նշվում է»,-ասաց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը պատասխանել է հարցերին: «Մենք ընդունել ենք ի գիտություն, բայց կոռեկտ չեմ համարում, որ հայտարարեմ»,- ասաց նա:

Հարցին` նախագահի թեկնածուն կիսո՞ւմ է իրենց տեսակետը, որ սուպերվարչապետական երկիր է ստեղծվում, Փաշինյանը կրկնեց, թե կոռեկտ չի համարում Արմեն Սարգսյանի պատասխանները որևէ կերպ հրապարակել: «Իսկ գո՞հ են հանդիպումից» հարցին նա պատասխանեց, որ հանդիպման նպատակը չի եղել գոհ կամ դժգոհ լինելը:

«Նրա պատասխաններն ի գիտություն ենք ընդունել: Մեր քաղաքական մոտեցումները գիտեք, և որևէ փոփոխություն չկա»,- ասաց Փաշինյանը:

Հարցին` տեղեկացե՞լ են` Սարգսյանը կհամաձայնի՞ առաջադրվել նախագահի թեկնածու, թե՞ ոչ, Փաշինյանը պատասխանեց, որ այն շեշտադրումը, որ եղել է սկզբում, թե հանդիպումներից հետո կորոշի, եղել է նաև հիմա:

Նա հաստատեց Արմեն Սարգսյանի ասածը, որ պայմանավորվել են հետագայում ևս հանդիպումներ ունենա: «Մենք ասացինք, որ ինչպես այս հանդիպումը, որը ասել ենք, որ պատրաստ ենք քննարկուների, շփումների, էլի ենք ասում, որ պատրաստ ենք»,- նշեց պատգամավորը:

Հարցին` արդյո՞ք Արմեն Սարգսյանը մոտեցումներով տարբերվում է գործող իշխանության որդեգրած քաղաքականությունից, «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն այդպիսով իշխանության թիմի մեջ է: «Իհարկե, սահմանադրական նոր գործառույթներով, և նրա վրա դրված է քաղաքական պարտավորություն` լինել չեզոք և անաչառ: Եթե համաձայնի լինել նախագահի թեկնածու, ուրեմն համաձայն է ստանձնել այդ պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը:

Իսկ թե իր համար մտահոգիչ չե՞ն այն հրապարակումները, որ նրա ՀՀ քաղաքացիության տարիները բավարար չեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այդ խնդիրը ստուգելի է` արդյո՞ք Սարգսյանն ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, թե՞ չունի: «Եթե թեկնածու է առաջադրվում, ուրեմն պետք է հոգ տանել և ստուգել այդ փաստը»,- եզրափակեց նա:

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica