close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պաշտոնյան չի գիտակցում կոռուպցիայի՝ չարիք լինելը, գոնե իր հեղինակության մասին պիտի մտածի. Արթուր Դավթյան

Իրավունք

9 Փետրվարի 2018, 13:42
 Եթե պաշտոնյան չի գիտակցում կոռուպցիայի՝ չարիք լինելը, գոնե իր հեղինակության մասին պիտի մտածի. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում, ըստ էության, հաստատեց այն տեղեկությունը, որ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանից՝ Ալավերդցի Վահագից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով կալանավորված` քննչական կոմիտեի պաշտոնյան Լոռու մարզի քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն է:

«Արտահոսքի արդյունքում հրապարակվեց համապատասխան պաշտոնատար անձի անունը»,- պատասխանելով լրագրողի հարցին` ասաց նա և հավելեց. «Կգա ժամանակը, լիարժեք պատկերը կբացահայտենք, բոլորի անունները կհրապարակենք»:

Հիշեցնենք, որ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի` փետրվարի 6-ի հրամանով դադարեցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի լիազորությունները։

«Եթե յուրաքանչյուր պաշտոնյա չգիտակցի պետության մեջ, պետականաշինության մեջ կոռուպցիայի՝ չարիք լինելը, գոնե պետք է մտածի իր անձի, ընտանիքի հեղինակության մասին և իր գործունեության ընթացքում չստեղծի հիմքեր՝ մի օր ինչ-որ բանի համար պատասխան տալու և անցած ճանապարհի վրա ստվեր գցելու»,- ասաց  Դավթյանը:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica