close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2018
+0°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորումը շարունակվում է

Հասարակություն

9 Փետրվարի 2018, 13:38
 Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորումը շարունակվում է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ›› (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ, փետրվարի 6-7-ին մեկնարկել է դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորման գործընթացը Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջում համակարգը կփորձարկվի «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում›› և «Զբոսաշրջություն›› մասնագիտությունների գծով:

Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը հաջողություն է մաղթել քոլեջի դասախոսական կազմին, ուսանողներին և մասնավոր հատվածը ներկայացնող ընկերությունների ղեկավարներին՝  ծրագրի պիլոտավորման գործընթացում: «Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով դուալ համակարգի ներդնումը կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը»,-իր խոսքում նշել է  Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը հնարավորություն է ստեղծում գործնական ուսուցման միջոցով ապահովել կրթության որակի բարձրացում:

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ GIZ-ի աջակցությամբ, հաստատուն քայլերով շարունակում է պիլոտավորումը Հայաստանում, որն արդեն մեկնարկել է գինեգործության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում: Այնուհետև այն կընդգրկի նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ, մասնավորապես՝ ճշգրիտ ճարտարագիտություն, մեխատրոնիկա, ռոբոտաշինություն և այլն»,-նշել է նա:

GIZ-ի ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի խոսքով՝  ծրագիրն աջակցում է Հայաստանում զբաղվածության ապահովման համար կարևոր գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության/տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին, և համապատասխանաբար դուալ կրթական համակարգի տարրերը կփորձարկվեն առաջին հերթին հենց այս ուղղություններում:

Առանձնացնելով դուալ համակարգի առավելությունները՝ ԳՄՀԸ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն իր հերթին նշել է, որ դուալ համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: «Դուալ համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան»,-ընդգծել է Յուլիա Ստակյանը:

«Տարածաշրջանի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունները մեծ պահանջարկ են վայելում։ Դուալ համակարգի տարրերի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի ուսանողների մոտ մասնագիտական հմտություններն ու կարողություններն ավելի ամրապնդել, քանի որ այն իրենից ներկայացնում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում, և ուսանողները հնարավորություն են ունենալու գործնական և պրակտիկ աշխատանքները կատարել հենց գործատուի մոտ»,-իր ելույթում նշել է Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկ Բրուտյանը:

Ծրագրի զբոսաշրջության փորձագետ Արմինե Իսրայելյանն էլ իր հերթին խոսել է Հայաստանում զբոսաշրջության և հատկապես Տավուշի մարզի զբոսաշրջային ներուժի մասին՝ ընդգծելով քոլեջի դերը՝ ոլորտում որակյալ կադրեր պատրաստելու հարցում:

Միջոցառումներին ներկա էին նաև Տավուշի մարզի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ովքեր խոսել են քոլեջի ապագա շրջանավարտների նկատմամբ իրենց պահանջների ու սպասելիքների մասին: Նրանք արձանագրել են, որ, մասնավորապես, երկու պիլոտավորվող ոլորտներում էլ առկա է  որակյալ և ժամանակակից հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ՝ հույս հայտնելով, որ նոր համակարգի ներդրումը կլրացնի այդ բացը:

ՀՀ ԿԳՆ

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica