close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում կներդրվի դուալ կրթության համակարգ

Հասարակություն

9 Փետրվարի 2018, 13:15
 Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում կներդրվի դուալ կրթության համակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Լոռու մարզպետարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվել է «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը, Լոռու տարածաշրջանային քոլեջի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, ռոբոտաշինության և արևային էներգիայի ոլորտում առաջատար ՓՄՁ-ների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկել են ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի զարգացման համար հնարավոր համագործակցության շրջանակները՝ նոր  կրթական ծրագրերի մշակման միջոցով:

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել ՝ ներկաներին նախաձեռնություն ցուցաբերելու և նման կարևոր քննարկումը մարզում կազմակերպելու համար: ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, իր հերթին ողջունելով քննարկման մասնակցիներին, շնորհակալություն է հայտնել Լոռու մարզի պատասխանատուներին՝ ակտիվ համագործակցության և աջակցության համար:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը, հանգամանորեն խոսելով «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի մասին, նշել է, որ այն արդեն 2-րդ տարին է, ինչ այն իրականացվում է հանրապետությունում՝ նպատակ ունենալով զարգացնել տնտեսությունը և շեշտադրում կատարելով որակյալ կադրերի պատրաստմանը: Ծրագրի ներդրման համար ընտրվել է նաև Լոռու մարզը՝ մասնավորապես Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը:  «Ծրագիրն աջակցելու է զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն և ճշգրիտ ճարտարագիտություն/ՏՏ: Մենք նպատակ ունենք Հայաստանում բարելավել մասնագիտական ուսուցումը և ամրապնդել հանրային-մասնավոր հատված համագործակցային մոդելը: Մեր նշանաբանն է ՝ բիզնեսը հմտությունների համար և հմտություններ՝ բիզնեսի համար. մասնագիտական կրթություն և ուսուցում՝ ի նպաստ տնտեսական զարգացման»,-նշել է Յուլիա Ստակյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը ենթադրում է գերմանական դուալ համակարգի ներդրում: Ըստ նրա՝ դուալ կրթական համակարգը երկակի ուսուցման կամ աշխատանքի ուսուցման վրա հիմնված համակարգ է, որտեղ ուսումնական գործընթացին զուգահեռ իրականացվում է նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Այս համակարգի ներդրմանը կազմակերպությանն աջակցում է ՀՀ ԿԳ նախարարությունը: «Լոռու մարզում ծրագրի ներդրման հիմնական պատճառն այստեղ մարդկային ռեսուրսի, ակտիվ գործակցային միջավայրի առկայությունն է»,- նշել է Յուլիա Ստակյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԳՆ

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica