close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+17°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքը

Քաղաքական

9 Փետրվարի 2018, 12:15
 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեմ էր «Ելք» խմբակցությունը:

Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվելու են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի օրենքի նախագծին, թեև կազմի հետ կապված իրենք մտահոգություններ ունեն: 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ կոչ արեց օրենքի նախագիծը չորակել որպես ԱԺ կարգավիճակն իջեցնող նախագիծ: «Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության  վրա, հետևաբար` չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք: Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica