close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+10°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ներման մասին օրենքը. այդ իրավունքը վերապահված է վարչապետին

Քաղաքական

9 Փետրվարի 2018, 12:11
 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ներման մասին օրենքը. այդ իրավունքը վերապահված է վարչապետին

Խորհրդարանն ընդունեց «Ներման մասին» օրենքը ձայների` 67 կողմ, 18 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ համաձայն «Ներման մասին» օրենքի՝ վարչապետը հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր՝ ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:

Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիր կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կա՛մ ընդունում է առարկությունները, խմբագրում նախագիծը, կա՛մ չի ընդունում՝ կրկին ներկայացնելով նախագահին: Այս դեպքում նախագահը կա'մ պետք է ստորագրի, կա'մ դիմի ՍԴ:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունեցավ և նշեց, որ այս որոշումով ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու ներքին որոշում ունի:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտակ Զեյնալյանը, նշեց, որ ներման իրավունքը շնորհված է նախագահին, մինչդեռ առաջարկվող օրենքով նախագահը զրկվում է այդ իրավունքից և ձևական բնույթ կրում, ուստի իրենք դեմ կքվեարկեն նախագծին:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ նախագիծը Սահմանադրության հետ կապված խնդիրներ ունի, և խմբակցության պատգամավորներն ազատ են քվեարկելու:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica