close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+17°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուբեն Վարդանյանը կիսում է անշարժ գույքն իր գործընկեր Գագիկ Ադիբեկյանի հետ

Աշխարհ

9 Փետրվարի 2018, 12:04
 Ռուբեն Վարդանյանը կիսում է անշարժ գույքն իր գործընկեր Գագիկ Ադիբեկյանի հետ

 «Тройка диалог» ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին Ведомости-ին պատմել են գործարարների երկու ծանոթները:

Կայքի զրուցակիցների խոսքերով՝ որոշումը կայացվել է դեռ մի քանի ամիս առաջ: Գործընկերները տարբեր տեսակետներ են ունեցել բիզնեսի հետագա զարգացման և դրա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով երկուսն էլ որոշել են զբաղվել իրենց նախագծերով:

Վարդանյանը և Ադիբեկյանը Avica Management Company-ի ղեկավարած հիմնադրամների ներդրողներ են: 

Ակտիվների բաժանումը գործարարների միջև դեռ չի ավարտվել, բայց նրանք արդեն պայմանավորվել են, որ Ադիբեկյանի RD Group-ին կանցնեն Avica հիմնադրամների բոլոր առևտրային օբյեկտները: Բացի «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոններից, նրանք նշել են նաև Մոսկվայում «Оби Боровское» (Մոսկվա) և  «Оби Пулковское» (Սանկտ-Պետերբուրգ) հիպերմարկետները: Իսկ Վարդանյանի հիմնադրամներ, նրանց խոսքերով,  կանցնեն «Романов двор»-ը և «Воздвиженка» բիզնես կենտրոնում մասնաբաժինը:

 

 

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica