close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.17
GBP1626.55
EUR1551.15
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ կառավարությունն արդեն 2-րդ անգամ ստիպված կլինի դադարեցնել աշխատանքը

Աշխարհ

9 Փետրվարի 2018, 11:19
 ԱՄՆ կառավարությունն արդեն 2-րդ անգամ ստիպված կլինի դադարեցնել աշխատանքը

ԱՄՆ կառավարությունը 3 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ստիպված կլինի դադարեցնել աշխատանքն այն պատճառով, որ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականներին կրկին չի հաջողվել համաձայնության գալ բյուջեի օրինագծի շուրջ:

Ըստ The Guardian-ի՝ օրինագծի չընդունման պատճառով անհնար կլինի  ֆինանսավորել դաշնային կառավարությանը:

Հայտնի է դարձել, որ դեմոկրատներն օրինագծի ընդունմանը կողմ քվեարկելու դիմաց հանրապետականներից պահանջել են ԱՄՆ-ից չարտաքսել մանուկ հասակում ծնողների կողմից անօրինական ճանապարհով ԱՄՆ բերված երիտասարդներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր այս տարվա հունվարին` ֆինանսական խնդիրների պատճառով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica