close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսի վարչապետը Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել

Տնտեսական

8 Փետրվարի 2018, 20:53
 Բելառուսի վարչապետը Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Զրուցակիցները քննարկել են վերջերս Ալմաթիում Հայաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Դեսպան Նազարուկն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Բելառուսի վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարների առջև Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել և համապատասխան հանձնարարականներ է տվել: Ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որը Բելառուսի փոխվարչապետի գլխավորությամբ առաջիկայում կայցելի Հայաստան: 

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ տնտեսական կապերն առաջ մղելու համար առկա են և լայն հնարավորություններ, և համապատասխան ներուժ: Այն իրացնելու համատեքստում ՀՀ վարչապետն ու Բելառուսի դեսպանն անդրադարձել են գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնապահաության, գյուղտեխնիկայի մատակարարման, գյուղմթերքների արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ավիաչվերթերի դիվերսիֆիկացման հնարավորություններին, Մեղրիի ազատ տնտեսական գոտում բելառուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica