close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.57
GBP1667.37
EUR1590.67
RUB18.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստաբանները կշարունակեն բողոքի ակցիաները. սպասում են աղմկոտ օրինագծի քվեարկությանը

Իրավունք

8 Փետրվարի 2018, 17:15
 Փաստաբանները կշարունակեն բողոքի ակցիաները. սպասում են աղմկոտ օրինագծի քվեարկությանը

Եթե վաղն Ազգային ժողովն ընդունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը` փաստաբանները կշարունակեն գործադուլը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում դատավորի կողմից փաստաբանին մինչև 100 հազարով տուգանելու վերաբերյալ աղմկահարույց դրույթը, որը հանվել էր ՀՀ դատական օրենսգրքից ներառվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ փաստաբանները գործադուլ կանեն նաև փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին: Նրա խոսքով՝ նախորդ գործադուլին մասնակցել են հանրապետության ողջ տարածքում գործունեություն ծավալող փաստաբանները: Մեժլումյանը նշեց, որ եղած իրավակարգավորումները թույլ են տալիս փաստաբանին սանկցիայի ենթակելու հարցը քննարկել Փաստաբանների պալատում: «Մեզ մոտ փաստաբանի նկատմամբ մինչև 200 հազար դրամի տուգանք կա սահմանված, այսինքն` այդ հարցը լուծված է, ինչո՞ւ են ուզում սանկցիա տալու լիազորությունը փոխանցել դատարանին»,- ասաց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ այս նախաձեռնությունն ուղղված է փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելուն:

«Մեկ-երկու անգամ տուգանելուց հետո փաստաբանը կա'մ պետք է հնազանդվի դատարանին, կա'մ սնանկանա»,- նշեց Մեժլումյանը:

Արդարադատٳթյան նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, սակայն, դատական նիստերի ընթացքում փաստաբանների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մեջ վտանգ չի տեսնում: Նրա կարծիքով՝ բարեխիղճ փաստաբանների համար այս դրույթը խնդրահարույց չի լինի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դատական տուգանքը կարող է արդյունավետ աշխատել դատական նիստի բնականոն գործընթացն ապահովելու համար։ Հովհաննիսյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ եթե փաստաբանը կարող է իր վստահորդի շահերը լավ պաշտպանել՝ առանց խախտելու դատավարական կանոնները, որևէ խնդիր չի առաջանա։ Ըստ նրա՝ դատարանը արհեստական սանկցիաներ երբևէ չի կիրառել, դրա համար բարեխիղճ փաստաբանի համար այս սանկցիաները բացարձակապես վտանգավոր չեն:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կարծիքով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը հակասահմանադրական օրենք է: «Եթե ընդունենք սա, հետագայում ՄԻԵԴ-ում պարտություններ ենք ունենալու, հետո բոլոր դատավորներին ենթարկելու ենք պատասխանատվության»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է պատգամավորը:

Փաստաբան Լևոն Սահակյանի կարծիքով` փաստաբանի նկատմամբ 100.000 դրամ տուգանք սահմանող նախագիծը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի տրամաբանությանը: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում օրինակ է բերել՝ նշելով. «ՀՀ-ում գործող երիտասարդ, սակայն բավականին բարձր վարկանիշ ունեցող դատավորներից մեկի՝ Հայարփի Զարգարյանի կողմից քաղաքացիական գործերից մեկով սեփական նախաձեռնությամբ կայացվել է ինքնաբացարկ հայտնելու մասին շատ հիմնավոր և հետաքրքիր որոշում: Այսպես՝ տվյալ գործով պատասխանող է հանդես գալիս փորձաքննություններ կատարող մի ընկերություն: Ժամանակին, մեկ այլ գործով մեր դատավորը տվյալ կազմակերպության տնօրենից ստացել էր ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ պարունակող գրություն, ինչը որակել էր որպես իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Արդյունքում` այս մյուս գործով դատավորը հայտնել է ինքնաբացարկ՝ նշելով, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցվել տվյալ գործով իր անկողմնակալության վերաբերյալ, քանի որ, փաստորեն, կողմերից մեկը հանդիսանում է իր նկատմամբ ժամանակին անհարգալից վերաբերմունք դրսևորած անձ: Ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Հիմա. նախագծի համաձայն՝ դատավորն իրավունք ունի մինչև 100.000 ՀՀ դրամ տուգանել իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած փաստաբանին: Որ օրենսգրքում էլ կարգավորումը ներառված լինի, միևնույն է, դատավորի կողմից փաստաբանին տուգանելու երևույթն իրենից նույնպես ներկայացնում է «արդարադատություն»: Հարց է առաջանում, եթե վիրավորված դատավորը կարծում է, որ անկողմնակալ և անաչառ չի կարող քննել գործը, քանի որ ամիսներ առաջ կողմերից մեկը, թեկուզև այլ գործով, իրեն վիրավորել է, ինչքանով անկողմնակալ և անաչառ կլինի դատավորի կողմից 10 րոպե առաջ իրեն «վիրավորած» փաստաբանին, այն էլ իրեն վիրավորելու կապակցությամբ դատելը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica