close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2018
+14°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2018
USD1483.03
GBP1647.65
EUR1567.51
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ ծախսերը հիմնավորված են, չունեմ այլ պատասխան. փոխքաղաքապետը` քաղաքապետարանի ահռելի ծախսերի մասին

Քաղաքական

8 Փետրվարի 2018, 17:03
 Այդ ծախսերը հիմնավորված են, չունեմ այլ պատասխան. փոխքաղաքապետը` քաղաքապետարանի ահռելի ծախսերի մասին

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը համարում է, որ քաղաքապետարանի կողմից 10 միլիոն դրամի սառցե քանդակներ և ծաղկեփնջեր գնելը արդարացված է: Խորհրդարանում լրագրողները նրանից հետաքրքրվեցին` նախկինում գնված կոնյակների հետ կապված քննադատությունները դաս չե՞ն եղել,  նա կարճ պատասխանեց. «Դաս ա եղել»:

Արեյանը դժգոհեց, որ ամեն տարի, երբ գալիս է խորհրդարան, իրեն նույն հարցն են տալիս: «Պարզապես շատ համով թեմա ունեք, ամեն տարի իմ այստեղ գալուց անցնում եք այդ հարցերին: Ի սեր Աստծո, հայտարարվել է, բյուջեն հրապարակային քննարկվել է, ավագանու նիստում, հանրային քննարկումներում ընթացել են բյուջեի քննարկման բոլոր ընթացակարգերը, բոլորն էլ իրազեկված են եղել այդ ծախսերից: Այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են` համահունչ քաղաքապետարանի ծախսերին»,- ասաց նա:

Արեյանը հավելեց. «Չգիտեմ` ով է գնահատել այդ ծախսերը, որտեղից են հայտնվել այդ թվերը, բայց դուք վերածում եք կենցաղային բանբասանքի: Չեմ պատասխանի այլ հարցերի: Այդ ծախսերը հիմնավորված են, չունեմ այլ պատասխան ձեզ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica