close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահն այլևս չի լինի Անվտանգության խորհրդի կազմում

Քաղաքական

8 Փետրվարի 2018, 15:13
 ՀՀ նախագահն այլևս չի լինի Անվտանգության խորհրդի կազմում

Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված` «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով նախատեսված է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է ՀՀ վարչապետը, իսկ կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը:

Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու նաեւ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ, ըստ նախագծի, երկրի պաշտպանական հիմնական ուղղությունները որոշելու համար հարկավոր է Անվտանգության խորհրդի 7 անդամների համաձայնությունը, իսկ մնացած խորհրդատվական բնույթի որոշումներ կայացնելու համար բավարար կլինի խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհդրում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում, խոսելով օրենքի նախագծի մասին, կարծիք հայտնեց, որ պետք չէ երկրի նոր նշանակված նախագահին զրկել Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելուց: «Մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է, Աստված մի արասցե, բայց հնարավոր է, որ վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ո՞վ է այդ խնդիրները բերելու քննարկման: Ձեր նշած առաջին փոխվարչապե՞տը, որը գուցե գյուղատնտեսության մասնագետ է: ԱԺ նախագահը գերկարևոր քաղաքական պաշտոն է: ԱԺ նախագահն ավելի լեգիտիմ մարմին է, քան վարչապետը, որովհետեւ նա ժողովրդի քվեն ստացել է: Էդ երկրի նախագահն այնտեղ նստած է, քննարկվում են երկրի անվտանգության, պաշտպանությանը վերաբերող հարցեր, ու էդ մարդը չի՞ մասնակցում: Բա էլ ինչի՞ ենք բերել էդ մարդուն, էդ մարդուն բերել ենք, որ եթե պարալիզացված է վարչապետի ու ԱԺ նախագահի աշխատանքը, նա տեսակե՞տ ասի»,- ասաց պատգամավորը:

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica