close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+21°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.48
GBP1643.97
EUR1565.61
RUB17.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի բանակի կորուստներն Աֆրինում աճում են

Տարածաշրջան

8 Փետրվարի 2018, 14:27
 Թուրքիայի բանակի կորուստներն Աֆրինում աճում են

Փետրվարի 7-ին երեկոյան Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Աֆրինի քրդական ուժերը բախումներ են ունեցել Թուրքիայի բանակի հետ։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ hարձակումը տեղի է ունեցել Աֆրինի Բյուլբյուլ և ալ Մասկի շրջաններում։ Քուրդ զինյալների կողմից հակատանկային հրթիռներով իրականացված հարձակման հետևանքով սպանվել է  2 թուրք զինվոր։

Ըստ Ermenihaber-ի՝ նույն օրը թուրք-քրդական բախումներ են գրանցվել Աֆրինի Դարմըք լեռան մոտակայքում։ Վիրավորվել է առնվազն 8 թուրք զինվոր, որոնց կարողացել են հասցնել Թուրքիայի Քիլիս նահանգ։ Քուրդ զինյալները հարձակման ժամանակ կիրառել են գնդացիրներ։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Այս պահի դրությամբ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների սպանված քուրդ զինյալների թիվը կազմում է 999-ը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica