close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+20°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցություններում առանց վստահության մթնոլորտի առաջ շարժվելը գրեթե անհնար է. Շավարշ Քոչարյան

Քաղաքական

8 Փետրվարի 2018, 13:25
 Բանակցություններում առանց վստահության մթնոլորտի առաջ շարժվելը գրեթե անհնար է. Շավարշ Քոչարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը, ըստ որի` երկրում ընտրությունները հոկտեմբերի փոխարեն կանցկացվեն ապրիլին: Նա նախ նշեց, որ չի կարծում, թե Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները, քանի որ այնտեղ ընտրությունների արդյունքը միշտ կանխորոշված է:

«Ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի Ադրբեջանի իշխանությունների ներկլանային հարաբերություններով` իհարկե, հաշվի առնելով արտաքին գործոնները: Եվ եթե կա ներքին պայքար իշխանության համար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից, բնական է, իր ազդեցությունն է թողնում»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ապրիլից հետո բանակցությունների ակտիվացման հեռանկարին, Քոչարյանը նշեց. «Եթե մենք խոսում ենք այն նպատակի մասին, որ լինի իրական առաջընթաց բանակցային գործընթացում, ապա դա ենթադրում է, որ պետք է իրականացվեն այն միջոցառումները, որոնք դեռ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ են եղել, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ առանց վստահության մթնոլորտի առաջ շարժվելը գրեթե անհնար է»:

Հարցին, թե Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո սպասվո՞ւմ է ՌԴ-ի կողմից ակտիվություն բանակցություններում , Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ դա այդքան չէր կապի կոնկրետ ընտրությունների հետ, և որ Ռուսաստանն իր քաղաքականությունը ունի, և դա մնայուն է:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica