close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2019
USD1488.07
GBP1637.57
EUR1552.74
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցություններում մի փոքր քայլ կարող ենք արձանագրել. Շավարշ Քոչարյան

Հասարակություն

8 Փետրվարի 2018, 13:14
 Բանակցություններում մի փոքր քայլ կարող ենք արձանագրել. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին: Նրա խոսքով` քննարկումներից հետո կլինի հայտարարություն, որից հետո միայն կարող են տալ մեկնաբանություններ:

«Հայտարարություններ լինելուց հետո համեմատեք` ինչ են ասել համանախագահները, ինչ է ասել Հայաստանը, և ինչ է ասել Ադրբեջանը: Ընդհանուր առմամբ, մեկ բան կարող ենք ասել, որ համանագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ անհրաժեշտ է համապատասխան համաձայնությունները կյանքի կոչել: Այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել ՝ հակառակորդի համաձայնությունը մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակի ավելացման հարցում»,- ասաց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել:

ՔՊ «քասթինգ»-2. «Հրապարակ»
22 Փետրվարի 2019, 10:07 ՔՊ «քասթինգ»-2. «Հրապարակ»
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica