close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանված արտոնություններով խթանում ենք նորեկների և սպայական անձնակազմի մուտքը ԶՈՒ. ֆինանսների նախարար

Հասարակություն

8 Փետրվարի 2018, 13:13
 Սահմանված արտոնություններով խթանում ենք նորեկների և սպայական անձնակազմի մուտքը ԶՈՒ. ֆինանսների նախարար

Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք» դաշինքի՝ բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ անժամկետ զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք վճարունակ են, քանի որ զրկված չեն իրենց ունեցվածքն օգտագործելու եւ դրանից եկամուտ ստանալու հնարավորությունից: Միեւնույն ժամանակ, նրանց ծառայությունը վճարվում է:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարարը նշեց, որ իրենք ավելի նպատակային գործիք ունեն, որով խթանում են նորեկներին դեպի ՀՀ զինված ուժեր:

«Մենք գույքահարկի արտոնություն տալիս ենք պարտադիր զինվորական ծառայողներին, որովհետև պարտադրանքի սկզբունքի ներքո անձը զրկվում է իր գույքն օգտագործելու հնարավորությունից: Բոլոր այն դեպքերում, եթե զինծառայողը կունենա արտադրական և հասարակական նշանակության գույք, որից կստանա եկամուտ, տրամաբանական է, որ գույքահարկ կվճարի ՏԻՄ-երին: Մենք խթանում ենք նաև որակյալ սպայական անձնակազմի մուտքը դեպի զինված ուժեր, և արտոնություն է տրվում բոլոր այն անձանց, ովքեր պարտադիր զինծառայությունից հետո բարձրագույն սպայական կրթություն ձեռք կբերեն: Սահմանաչափը 40 միլիոն դրամն է և 150 ձիաուժ` շարժիչի հզորություն ունեցող ավտոմեքենաները»,- ասաց նախարարը:

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica