close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+10°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տխուր վիճակագրություն. նախորդ տարի ծնունդների թիվը շուրջ 2900-ով նվազել է

Հասարակություն

8 Փետրվարի 2018, 12:07
 Տխուր վիճակագրություն. նախորդ տարի ծնունդների թիվը շուրջ 2900-ով նվազել է

2017-ին Հայաստանում արձանագրված ծնելիության ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017-ին Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 37 699 ծնունդ, որը 2893-ով քիչ է, քան 2016-ին:

Ծնունդներում, տղա-աղջիկ հարաբերակցությամբ, տղաները կրկին գերազանցում են աղջիկներին: Այսպես՝ 2017-ին ծնված տղաների թիվը 1799-ով ավելի է, քան աղջիկների թիվը. 2017-ին ծնվել է 17 950 աղջիկ և 19 749 տղա:

2016-ին ծնված տղաների թիվը 2298-ով է գերազանցել աղջիկների թիվը. 2016-ին ծնվել է 19 147 աղջիկ և 21 445  տղա:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica