close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.17
GBP1626.55
EUR1551.15
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի ստեղծման իրավունքը պետք է տալ նախագահին. Արմենուհի Կյուրեղյան

Քաղաքական

8 Փետրվարի 2018, 12:05
 Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի ստեղծման իրավունքը պետք է տալ նախագահին. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ-ում «Ներման մասին» օրենքի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը և հարցադրում ու առաջարկ ներկայացրեց: Նա նախ նշեց, որ ներում խնդրելու իրավունք ունենալը չի կարող հակասել ներվելու իրավունք ունենալուն:

Պատգամավորն ընթերցեց ներկայացված փաթեթի 5-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ կետերը. «Անձնական գործը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

9-ը` «Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է Վարչապետի որոշմամբ»:

Պատգամավորը նշեց, որ ստացվում է` որպեսզի ներման վերաբերյալ եզրակացություն ստանա վարչապետը, նա դիմում է իր իսկ կողմից տեղծված մի հանձնաժողովի, որի աշխատակարգը նույնպես հաստատվել է իր կողմից:

«Հաշվի առնելով Սահամանդրության պահանջը, հաշվի առնելով, որ ներումը նախագահի հայեցողական լիազորությունն է, միգուցե հանձնաժողով ստեղծելու որոշման իրավունքը տալ նախագահին` հատկապես եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովի որոշումն, ի վերջո, ունի խորհրդատվական բնույթ: Այս դեպքում կհավասարակշռվի այն միտքը, որ կա երեք կողմ` արդարադատություն, վարչապետ և հանձնաժողով, բայց իրականում հանձնաժողովը նույն վարչապետի ստեղծածն է, և իրականում ստացվում է երկու կողմ»,- ասաց Կյուրեղյանը և առաջարկեց, որ այս դեպքում հանձնաժողովի ստեղծման իրավունքը տրվի նախագահին, որ ստեղծվի հավասարակշռություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica