close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թողել ենք մեր երկրի անվտանգությունը, զոհվող երիտասարդներին, ընկել ենք ընտրություններով. Գալուստ Սահակյանը` ռեյտինգային ընտրակարգի մասին

Հասարակություն

8 Փետրվարի 2018, 11:44
 Թողել ենք մեր երկրի անվտանգությունը, զոհվող երիտասարդներին, ընկել ենք ընտրություններով. Գալուստ Սահակյանը` ռեյտինգային ընտրակարգի մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու հարցին: Նա նշեց, որ հարցը առաջարկվել է, բայց դեռ չի քննարկվել:

«Ես, օրինակ, կարծում եմ, որ այն օրենսդրությունը, որով մենք առաջ ենք գնացել, բավականին մեծ համարում ունի թե' Հայաստանում, թե' Հայաստանից դուրս: Կարելի է շարունակել այդ օրենսդրությամբ, իսկ եթե նոր մտքեր են արտահայտում, իհարկե, պիտի արտահայտել, բերել քննարկման: Եթե կկարողանան ապացուցել, որ ավելի լավ է, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ, թեկուզև ես որոշ ուսումնասիրություններ կատարել եմ, որ ինչ-որ նոր բան չեն ավելացնում դրա մեջ»,- ասաց նա:

Սահակյանը նշեց, որ չի ուզում որևէ մեկին մեղադրել, բայց կան ավելի կարևոր խնդիրներ, քան ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը: «Ես տեսակետ չունեմ` ինչ-որ մեկին որևէ բանում մեղադրել: Իմ տեսակետը հետևյալն է` մենք պետք է կարողանանք մեր ազգին նախապատրաստենք մեր երկրի հետագա զարգացման համար: Երբեմն-երբեմն ես մտածում եմ` էս ի՞նչ դառավ մեր ժամանակները, որ թողել են երկրի անվտանգությունը, թողել են մեր երիտասարդ տղաներին, որոնք ամեն օր զոհվում են: Փոխանակ էդ խնդիրների մասին խոսեն, փոխանակ ազգին նախապատրաստեն դրան, մենք ընկել ենք` ընտրություններ, ծխախոտ և այլն: Դրա համար էլ ասում եմ էդ հարցերը ինձ չպետք է տալ: Ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև ես քաղաքականության մեջ եմ մտել դեռ այն ժամանակ, երբ Ղարաբաղի հարցն է դրված եղել: Մեր քաղաքական խնդիրը Ղարաբաղն է մինչև վերջ, այդ ուղղությամբ մենք շատ ենք աշխատում, իսկ ընտրական օրենսգրքեր, տարբեր բաներ մարդիկ բանավիճում են, էդ բանավեճերի ժամանակ եթե որոշակի նորմալ մոտեցումներ կդրսևորեն, կարծում եմ` նաև քննարկելի կլինի մեզ համար»,- ասաց պատգամավորը:

Նա թեև համաձայնեց, որ ընտրությունները պետության կարևորագույն ինստիտուտներից են, բայց պնդեց, որ ամենակարևոր ինստիտուտը ազգի անվտանգությունն է, և որ դրանից ավելի բարձր ինստիտուտ մենք չունենք այսօր:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica