close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գալուստ Սահակյանը դեմ է ծխելու մասին օրինագծին

Հասարակություն

8 Փետրվարի 2018, 11:23
 Գալուստ Սահակյանը դեմ է ծխելու մասին օրինագծին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահ է` առողջապահության նախարարության կողմից ներկայացված` հասարակական վայրերում ծխելու համար սահմանված տուգանքների մասին օրինագիծն այդ տեսքով ԱԺ-ն չի ընդունի: Խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը դեմ է նախագծին և առաջարկություն է արել կառավարությանը:

«Նման խնդիրներ չի կարելի ինձ հարցնել, դրանք պիտի քաղաքականության մեջ նոր մտած մարդկանց հարցնել: Այդ օրենսդրությունը, որը դեռ ԱԺ չի եկել, այդ նույն տեսքով չի ընդունվի»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին` առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծն իրեն ինչո՞վ դուր չի գալիս, Սահակյանը պատասխանեց. «Այդ տեսքով չի ընդունվի: Ինչ որ պետք է, ես արդեն ասել եմ, խոսել եմ որոշակիորեն նաև կառավարությունում: Ինչո՞ւ եմ ասում` էդ օրենքը էդքան մի արժանավոր բան չէ մեր հասարակության համար, որովհետև ծխախոտի մասին այդ օրենքը եվրոպական տերությունները, Ամերիկան 30, 40, 50 տարիների անընդհատ աշխատանք են կատարել, իսկ էս օրենքում այնպիսի թվեր է գրված, որը նախ որևէ մեխանիզմներ չկան, որպեսզի ստուգեն և տեսնեն` ով որտեղ է ծխում, առավել ևս` դրա հետևանքը հետևյալն է, որ ոչ մի ռեստորան, ոչ մի նման տեղեր չեն կարող Հայաստանում աշխատել: Այնպես որ` եթե մենք ուզում ենք ծխելու դեմ պայքարի անցնել, պիտի կարողանանք հասարակությանը նախապատրաստել: Այդ առումով ժամանակին Հրանուշ Հակոբյանի կողմից այդ օրենքը ներկայացվել է, մենք քննարկել ենք, այդ օրենքն ունենք: Ես առաջարկել եմ` բերեք այդ օրենքի մեջ որոշակի փոփոխություններ կատարենք»:

Վերջում նա ևս մեկ անգամ հավելեց, որ այդ տեսքով չի ընդունվի այդ առաջարկությունը:

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica