close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+31°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտանիքի հոգսը քաշող տղա էր. Արցախում զոհված 19-ամյա զինծառայողը Նավուրից էր

Հասարակություն

8 Փետրվարի 2018, 11:02
 Ընտանիքի հոգսը քաշող տղա էր. Արցախում զոհված 19-ամյա զինծառայողը Նավուրից էր

Երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ՊԲ զինծառայող`19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր համայնքից էր:

Yerkir.am-ի հետ զրույցում զինծառայողի համագյուղացիները հայտնեցին, որ նա մեկ տարվա ծառայող էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկի ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, ապրում է սոցիալական ծանր պայմաններում: «Ընտանիքի հոգսը քաշող երեխա էր` հանգիստ բնավորությամբ, աշխատող, խելոք, խելացի, համեստ, ընտանիքի օրվա ապրուստը ստեղծող տղա էր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica