close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2017թ ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1271 հանցագործության դեպք

Իրավունք

7 Փետրվարի 2018, 21:55
 2017թ ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1271  հանցագործության դեպք

Ոստիկանությունը ամփոփ տեղեկատվություն է հրապարակել 2017թ ընթացքում հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի վիճակի մասին:

Ըստ իրականացված վերջին ուսումնասիրությունների` աշխարհում թմրամիջոցների ապօրինի սպառման և արտադրության իրավիճակը, ինչպես նաև դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա էապես չի փոխվել: Կազմակերպված հանցավոր խմբերի բազմազանությունը և հանցավոր հարուստ կենսափորձը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս լուրջ մարտահրավեր են իրավապահ մարմինների համար: Միաժամանակ աշխարհում արձանագրվել է կանաբիսի խմբի թմրամիջոցներ օգտագործելու արդյունքում բուժման կարիք ունեցող անձանց թվի աճ: Ուսումնասիրությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ կանաբիսը հնարավոր է դառնում է մարդու առողջության համար ավելի վտանգավոր, քան առաջ էր: Դա ապացուցվում է նրանով, որ շատ երկրներում ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր դիմում են բշկի օգնությանը կապված կանաբիսի օգտագործումից առաջացած խանգարումների հետ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես տարածական և խիստ հակահասարակական ուղղվածություն ունեցող երևույթներ, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են: Այնքանով որ, իրենց ծավալներով և մասշտաբներով դրանք ներառել են բոլոր աշխարհամասերը, ժողովուրդների, անկախ վերջիններիս ազգությունից, սեռից, դավանանքից և սոցիալական պատկանելիությունից:

ՄԱԿ-ի 2014թ. «Թմրամիջոցների մասին համաշխարհային զեկույցը»  հստակ արտացոլում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համաշխարհային շարժը: Ըստ այդ զեկույցի երկրագնդի 15-64 տարեկան բնակչության մոտ 250 միլիոն մարդ /գրեթե 20-ից 1-ը/ գոնե մեկ անգամ օգտագործել են արգելված թմրամիջոց: Ըստ զեկույցի` նախորդ հաշվետու տարվա համեմատ աշխարհում թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակը աճել է մոտ 3 միլիոնով, սակայն հաշվի առնելով երկրագնդի բնակչության աճը`կարելի է եզրակացնել, որ թմրամիջոց օգտագործածների տեսակարար կշիռը մնացել է նույնը:

1.կանեփ (կանաբիս)` 148.7 մլն մարդ

2.ամֆետամինային հոգեխթանիչներ` 33.4 մլն մարդ

3.ափիոնային խմբի թմրամիջոցներ (հերոին, մորֆին և ափիոն)` 48.9 մլն մարդ

4.կոկաին` 13.3 մլն մարդ:

Թմրամիջոցների չարաշահման հետևանքով տարեկան մահանում է միջինը 200 հազար մարզ:

Աշխարհում քրեական հանցագործությունների զգալի մասը կատարվում է թմրամիջոցների ազդեցության տակ կամ թմրամիջոց ձեռք բերելու նպատակով:

Չնայած, համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը առայժմ դեռևս բարձր չէ:

            Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրներում տեղի ունեցող ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացիոն գործընթացների հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ լուծել: Դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների և շահագրգիռ ծառայությունների բազմակողմանի համագործակցություն:

2017թ. 12 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են 1271  հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 1008 դեպքի դիմաց: Գրանցվել է վարչական իրավախախտումների 309 դեպք` նախորդ տարվա 12 ամիսներին հայտնաբերված 274 դեպքի դիմաց /: 

 

Գրաֆիկ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների պատկերը

 

ՀՀ քր. օր-ի հոդվածներ

2016 թ. 12 ամիս

2017 թ. 12 ամիս

266-274 հոդվածներ

1008

1271

266 հ

527

612

Այթ թվում

266 հ 1 և 2 մասեր

480

573

266 հ 3 մաս

37

17

266 հ 4 մաս

10

22

 

267 հ

3

4

267.1հ

39

127

268 հ

436

           526

269 հ

3

2

270 հ

0

0

272 հ

0

0

273 հ

0

0

274 հ

0

0

Աղյուսակ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները` ըստ ՀՀ քր. օր-ի հոդվածների

           

Նշված 1271 դեպքերից 612-ը թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման դեպքեր են /ՀՀ քր. օր.-ի 266-րդ հոդված/:

Թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 557 անձ, որից 57-ը` նախկինում դատապարտված անձիք են /2016թ. 12 ամիսներին՝ 464-ը, որից  41-ը` նախկինում դատապարտվածներ/, 29-ը` օտարերկրացի են /2016թ. ` 22-ը/, 20-ը կանայք են /2016թ. ` 11-ը/ և 6-ը` անչափահաս /2016թ.`3-ը/:

ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 136 անձ /2016թ. ՝ 94 անձ/:

 

                                                                                                                                            2016թ.                                                                           2017թ.

 

անձինք

անձինք

Ընդամենը

464

557

Անչափահաս

3

6

18-ից 24 տարեկան

63

74

25-ից 29 տարեկան

66

87

30-ից 49 տարեկան

236

285

49-ից բարձր

96

105

Այդ թվում կին

11

20

Օտարերկրացի

22

29

 

 

 

 

Գրաֆիկ 2. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման հետ կապված հանցագործությունների պատկերը /ՀՀ քր. օրր-ի 266 հոդված/

 

 

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից, ՀՀ ԳԱԱ <>-ից, ՀՀ > պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկությունների համաձայն 2017թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 151 կգ 506 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 343,49446 գրամ հոգեմետ նյութ, 1651,61 միլիլիտր պրեկուրսոր, 2016թ. համապատասխանաբար՝ 19 կգ 700 գրամ թմրամիջոց, 33,6 գրամ հոգեմետ նյութ, 414,6 միլիլիտր պրեկուրսոր:

 

 

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԸ

2016թ. /գր/

2017թ. /գր/

Մարիխուանա

3677,291

13678,431

Կանեփ

7622,84

10413,441

Կանեփի բույս

  905 հատ

6405 հատ

Հաշիշ

322.137

491,919

Հաշիշային յուղ

72,364

110,0035

Կակաչի ծղոտ

 

54,12

Ափիոն

6588.684

17667,073

Ացետիլացված ափիոն

10.267

30,7398

Հերոին

5,36

104031,02

Կոկաին

14.34268

139,9

Ամֆետամին

 

0,51

Մետամֆետամին

1281,67262

2766,01308

Կոդեին

3.828357

71,93255

Մեթադոն

10.950448

33,28783

Դեզոմորֆին

5,8638

1,6489

Տետրահիդրոկանաբինոլ

1,5699138

14,479156

Բուպրենորֆին

12,422052

1,744752

Ֆենտանիլ

 

0,000225

Հիդրոմորֆոն

 

0,174

Մորֆին

19,63

-

Մեֆեդրոն

7,48

-

Մեթիլոն

7,43

-

Ծխախոտային կրիչ /սպայս/

 

907,96135

Տիլիդին

 

2

ԼՍԴ

 

0,000340

Տրիմեպերեդին

 

0,002

ՄԴԱ

 

0,00708

ՄԴՄԱ

25,2408

0,3039

a-PVP

 

34,831

AM /N/-2201

 

50,5

MDMB /N/ - 2201

 

0,53

MBA /N/ - CHM

 

826,6

MBA /N/ - BZ-F

 

93,03

MMB /N/ - BZ-F

 

84,9

4 FA

 

0,6

ADB-FUBINACA

10.16

 

ԸՆԴԱՄԵՆԸ

19699,5337028

151506,682258

 

 

<> ՀՀ օր-ի 110.1-րդ և 110.2-րդ հոդվածների հատկանիշներով 2016թ. հայտնաբերվել է իրավախախտման 1 դեպք, 2017թ. հայտնաբերված 2 դեպքի դիմաց, իսկ նույն օրենքի 44.1-րդ և 44.2-րդ հոդվածների հատկանիշներով 2016թ. հայտնաբերված 273 դեպքի դիմաց 2017թ. արձանագրվել է 307 վարչական իրավախախտման դեպք:

ՀՀ ոստիկանության 2017թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 2-րդ կետի պահանջների համաձայն` 2017թ. օգոստոսի 7-ից 31-ը հանրապետության ողջ տարածքում և սեպտեմբերի 11-ից 17-ը ներարյալ Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում անց է կացվել <> համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման նպատակն  էր` հայտնաբերել և ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի  հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:

Միջոցառման անցկացման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 83 տոննա 837 կգ վայրի աճած կանեփի և 59,5 կգ կակաչի կանաչ զանգված /<> ամբողջ միջոցառման ընթացքում` 73 տոննա 780կգ կանեփի և 56,5 կգ կակաչի կանաչ զանգված/:

Տնամերձ 21 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 136,1 կգ կշռով կանեփի 2547 բույս /2016թ.` 20 հողամասերից 186,7 կգ կշռով 757 բույս/:

 Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 3424,32 գրամ «մարիխուանա», 4 մլ. «դեզոմորֆինով լուծույթ», 49,3 գրամ «կոկաին», 0,5 գրամ  «մետամֆետամին», 9,15 գրամ «սփայս», ինչպես նաև տարբեր տեսակի հոգեմետ 13 հաբ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 հատ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 8 փամփուշտով, 1 հատ «COMBAT-PP» գազային ատրճանակ` 6 փամփուշտով 15 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի և 26 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփուշտներ, 8 հատ ազդանշանային ատրճանակի փամփուշտ, 4 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտ, 1 փամփշտատուփ:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 28 միավոր հրազեն, որից` 2 նռնականետ, 9 փամփշտատուփ, 36 նռնակ, 4 հրապայթուցիչ, 1 գնդացիր, 62 պայթուցիչ, 2 հրազենի փող և 3889 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:

Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 107 հետախուզվող, թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 26 անձ:

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica